Վերապատրաստվողի հետազոտական աշխատանք

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝  Սովորող- սովորեցնող նախագիծը՝ հմտությունների     փոխանցման բաց հարթակ

Կատարող՝  Լուսինե Դիլանյան

Դասավանդած առարկան՝   կենսաբանություն

Խորհրդատու՝ Նառա Նիկողոսյան

2022

Բովանդակություն

Ներածություն ………………………………………………………………………….………….3

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը …………………………………….….….4

Հանրակրթական պետական չափորոշչի սկզբունքները և սովորող-սովորեցնող նախագիծը…………………………………………………………………………………..…… 4

ՈՒսուցման մեթոդները և սովորող սովորեցնող նախագիծը դրանց շարքում………………………………………………………………………………..……….…. 6

Սովերող-սովորեցնող նախագիծ և սովորելու մոտիվացիա      …………………………………………………………………….……..……… 9

Սովորող-սովորեցնող հեղինակային նախագծի սկզբունքները  ……………………………………………………………………………………11

Հետազոտություն……………………………………………………………………………….. ..13

Արդյունքների վերլեւծություն………………………………………………………………….. 16

Եզրակացություն,  …………………………………………………………………………..…….19

Օգտագործված էլեկտրոնային և տպագիր գրականության ցանկ …………………………..20

Ներածություն

Արդիականություն: Հիրավի անչափ մեծ է կրթական ոլորտում, մասնավորապես հանրակրթական դպրոցներում կրթական առաջադեմ համակարգերի փորձի և ուսուցման նորագույն մեթոդների կիրառումը: ՄՍԿՀ-ի Սովորող-սովորեցնող հեղինակային նախագիծը ժամանակակից կրթական ոլորտի մարտահրավերներից է, որը հմուտ կիրառելու դեպքում ուղղված է ուսուցման ընթացքում հմտությունների ձեռքբերման գործնական մեթոդների զագացմանը և կատարելագործմանը:

Կրթահամալիրի արժանահավատ փորձը ցույց է տվել, որ ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորելու և աշխատելու կարողությունը, որը Հանրակրթական պետական չափորոշչի միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողություններից և հանրակրթական հիմնական ծրագրերի ակնկալվող վեջարդյունքներից է, թերևս, կարող է իրագործվել Սովորող-սովորեցնող նախագծի ներքո:

 Նպատակ: Սովորող-սովորեցնող նախագիծը կիրառել  որպես հմտությունների փոխանցման ուսումնական մեթոդ:

Խնդիր: Հետազոտական աշխատանքի խնդիրն է ա) բացահայտել ուսումնական գործունեության մեջ Սովորող-սովորեցնող հեղինակային նախագիծը որպես կրթական մեթոդ,        բ) ցույց տալ մեթոդի արդյունավետությունը հանրակրթական  ավագ դպրոցի աշակերտության շրջանում:

Հետազոտության տեսական և գործնական նշանակությունը: Ստացված արդյունքները կարող են օգտակար լինել հանրակրթության ոլորտում սովորողների ուսումնական գորընթացում հմտություններ ձեռք բերելու նոր մեթոդների մշակման խնդրում:

Աշխատանքի կառուցվածքը: Աշխատանքը կազմված է ներածությունից, մասերից , եզրակացությունից և գրականության ցանկից:

Հանրակրթական պետական չափորոշչի սկզբունքները և սովորող-սովորեցնող նախագիծը

Հանրակրթական պետական չափորոշչում նշվում է, որ կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից: Սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն. https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788

Սովորող-սովորեցնող նախագիծը հանդիսանալով ուուցման ինտերակտիվ մեթոդ, մղում է բազմակողմանի ուսումնասիրել իրողութթյունը վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակությունները:

Պետական չափորոշչի համաձայն ակնկալվում է նաև, որ աշակերտը նախաձեռնի, պլանավորի և իրականացնի բնապահպանական միջոցառումներ: ՈՒրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով: Նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների:Սովորող- սովորեցնող նախագծի շրջանակներում ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով աշակերտը և սովորոեցնում է և սովորում միաշամանակ:

 Հետևաբար վստահորեն կարող ենքասել որ սովորող-սովորեցնող նախագիծը բխում է պետական չափորոշչի պահանջներից  և միտված է դրանց արդյունավետ կատարմանը գործնականում:

ՈՒսուցման մեթոդները և սովորող սովորեցնող նախագիծը դրանց շարքում

Ուսուցմը փոխներգործուն գործընթաց է ուսուցչի և աշակերտի միջև, ինչի արդյունքում տեղի է ունենում գիտելիքի, հմտությունների և կարողությունների փոխանցում ու յուրացում՝ նախատեսված ուսումնառության բովանդակությամբ։ Ուսուցանվող նյութի ընկալում (ուսուցողական ընկալում). կարճաժամկետ փոխազդեցություն դասավանդողի և աշակերտի միջև՝ ուղղված կոնկրետ գիտելիքի, հմտության և կարողության փոխանցմանն ու յուրացմանը։

Ուսուցման պրակտիկայում գոյություն ունեն տարբեր մոտեցումներ դասակարգելու ուսուցման մեթոդները, որոնք հիմնված են մատուցվող նյութն ընդունելու գիտակցականության աստիճանի վրա՝ պասսիվ, ակտիվ, ինտերակտիվ, էվրիստիկական և այլն։ Այս բաժանումները հետագա հստակեցման կարիք ունեն, քանի որ ուսուցման գործընթացը չի կարող լինել պասսիվ, ու նաև միշտ չէ, որ այն սովորողների համար իրենից հայտնագործություն է ներկայացնում։

Պասսիվ մեթոդ սովորողի և դասավանդողի փոխադարձ գործունեության ձև, որտեղ դասավանդողը գլխավոր դերակատարն է և դասի ընթացքի ղեկավարը, իսկ սովորողները պասսիվ լսողի դերում են և ենթարկվում են ուսուցչի հրահանգներին։ Սովորողի և դասավանդողի կապը պասսիվ ուսուցման տարբերակում պահպանվում է հարցումների, ստուգողական աշխատանքների, թեստերի միջոցով։ Ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների և սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման տեսանկյունից՝ ուսուցման պասսիվ մեթոդը համարվում է ամենից անարդյունավետը, սակայն, չնայած դրան, այն ունի մի շարք առավելություններ։ Այն ուսուցչից պահանջում է թեթև նախապատրաստական աշխատանք դասին և տալիս է համեմատաբար մեծ ծավալով ուսումնական նյութի մատուցման հնարավորություն դասի սահմանափակ ժամանակահատվածում։ Հաշվի առնելով այս առավելությունները՝ շատ դասավանդողներ պասսիվ մեթոդը նախընտրում են այլ մեթոդներից։ Հարկ է նշել, որ որոշ դեպքերում այս մոտեցումը իրեն արդարացնում է փորձառու մասնագետի պարագայում, հատկապես, երբ սովորողներն ունենում են հստակ նպատակ՝ ուղղորդված առարկայի մանրակրկիտ ուսումնասիրմանը:Դասախոսությունը պասսիվ ուսուցման ամենից տարածված ձևն է։ Այս մեթոդը լայն տարածում ունի բուհերում, որտեղ սովորում են չափահաս, լիրաժեք ձևավորված անհատներ, որոնք տվյալ առարկան խորությամբ ուսումնասիրելու հստակ նպատակ ունեն։

Ակտիվ մեթոդը  սովորողի և դասավանդողի փոխադարձ գործունեության ձև, որտեղ դասավանդողը և սովորողը փոխազդում են միմյանց վրա կրթական գործունեության ընթացքում, և սովորողներն այստեղ ոչ թե պասսիվ ունկնդիրներ են, այլ դասի ակտիվ մասնակիցներ։ Եթե պասսիվ ուսուցման դեպքում գլխավոր դերակատարը և հիմնական հրահանգավորողը դասավանդողն է, ապա այստեղ սովորողն ու դասավանդողը հավասար իրավունքների դաշտում են։ Եթե պասսիվ ուսուցմանը բնորոշ է ավտորիտար ոճը, ապա ակտիվ մեթոդների դեպքում նախապատվությունը տրվում է դեմոկրատական (ժողովրդավարական) ոճին։ Շատերը հավասարության նշան են դնում ակտիվ և ինտերակտիվ մեթոդների միջև, սակայն, չնայած իրենց ընդհանրությանը, այս մեթոդներն ունեն նաև տարբերություններ։ Ինտերակտիվ մեթոդները կարելի է համարել ակտիվ մեթոդների առավել ժամանակակից ձևեր : (Մարինե Միքաելյան  Հոգեբանամանկավարժական հետազոտության մեթոդաբանություն և մեթոդներ)

Ինտերակտիվ (փոխներգործուն) մեթոդ , ինտերակտիվ («Inter» — փոխադարձ, «act»- գործել), նշանակում է փոխներգործել, գտնվել ինչ-որ մեկի հետ երկխոսության մեջ։ Այլ կերպ ասած՝ եթե ակտիվ մեթոդների դեպքում փոխադարձաբար ակտիվ գործունեության մեջ են գտնվում սովորողները և դասավանդողը, ապա ինտերակտիվ մեթոդների դեպքում սովորողները փոխադարձաբար ակտիվ գործունեության մեջ են գտնվում նաև միմյանց հետ, և ուսուցման պրոցեսում գերակայում է սովորողների դերը։ Ինտերակտիվ ուսուցման ժամանակ դասավանդողն առաջատար դերում չէ. նրա դերը կրթական գործունեությունը դեպի դասի նպատակի իրականացում ուղղորդելն է։ Հետևաբար, ինտերակտիվ դասերի հիմնական բաղադրիչներն են ինտերակտիվ վարժությունները և առաջադրանքները, որոնք կատարվում են սովորողների կողմից։ Ինտերակտիվ վարժությունների և սովորական հանձնարարությունների տարբերությունն այն է, որ կատարելով դրանք՝ սովորողը ոչ միայն և ոչ այնքան ամրապնդում է արդեն յուրացված նյութը, որքան ուսումնասիրում, յուրացնում է նոր նյութը:

Սովորող-սովորեցնող նախագիծը հանդիսանալով ուուցման ինտերակտիվ մեթոդ մղում է ,որ աշակերտները ինքնակազմակերպվեն և ձևավորեն ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում:

Սովորող-սովորեցնող նախագիծ և սովորելու մոտիվացիա

Երեխաներին պետք է սովորեցնել, թե ինչ օգտակար կլինի նրանց համար, երբ մեծանան:
Արիստիպպուս

Հաճախ պասիվ ուսուցման ընթացքում  աշակերտը համակարգի ստորադաս մասնակցի ֆունկցիան կատարում է գիտելիքներ ձեռք բերելու անբավարար ձևավորված վերաբերմունքով։

Եթե, օրինակ, դպրոցականն ինքն իրեն չի հասկացել, թե ինչի համար են պետք այս կամ այն ​​գիտելիքը և ինչպես կարող է այն օգտակար լինել հետագա կյանքում, ապա նա կհայտնվի կրթության օբյեկտի դիրքում։ Այսինքն՝ նրա դերն այս պարագայում զուտ ստորադասական է։

Այսպիսով, այս երեխայի բոլոր գործունեությունը ուղղված կլինի առարկայից քննություն հանձնելուն կամ գրելուն հնարավորինս արագ և էներգիայի նվազագույն ծախսերով: Միայն այն է ի վիճակի հասկացություն տալ ձեռք բերված գիտելիքների անհրաժեշտության մասին նրա հետագա կյանքում և մասնագիտական ​​գործունեության մեջ, որը նա կիրականացնի հասուն տարիքում։

Մոտիվացիան, լինելով կրթական գործունեության ընդհանուր կառուցվածքի բաղադրիչ, իր հերթին կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

  1. Անձնական դրդապատճառներից ելնելով.
  2. Արտաքին պատճառների հիման վրա.

Առաջին տիպին կարելի է վերագրել ցանկացած դրդապատճառ, որն ուղղակիորեն կարևոր է ուսանողի համար: Ամենից հաճախ նրանց դերը խաղում է գիտելիքի փափագը և ոգևորությունը գործընթացի կամ սոցիալական պատճառների համար, որոնք բաղկացած են հասարակության կողմից սահմանված որոշակի չափանիշներին համապատասխանելու ցանկությամբ:

Ամենաուժեղ շարժառիթներից մեկը ժամանակակից աշխարհայսպես կոչված սոցիալական վերելքի հնարավորությունն է, այսինքն՝ ավարտելու արդյունքում ստանալը ուսումնական հաստատությունաշխատանքը, և, համապատասխանաբար, կենսապայմանները շատ ավելին են բարձր մակարդակ։ Այսինքն՝ անհրաժեշտ է երեխաներին տալ այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք նպաստում են իրենց ողջ կյանքի ընթացքում ինքնուրույն սովորելը շարունակելու ցանկության զարգացմանը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն որևէ ուսումնական հաստատության դասընթացների անցմանը, այլ նաև առաջադեմ ուսուցման, ինչպես նաև կատարելագործման նպատակով ինքնակրթության որոշակի ծրագրերին, մասնագիտական ​​գործունեություն, հնարավոր են այլ դրդապատճառներ։

Սովորող-սովորեցնող նախագծի համաձայն սովորել-սովորեցնելը բնական մարդկային պահանջմունք է, որը կարող է դառնալ ուսումնական նախագիծ և հմտությունների, գիտելիքի փոխանցման տարբեր ճանապարհներով օգտակար լինել տարատարիք սովորողների, ուսուցիչների, ծնողների համար: «Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

Բայց դպրոցի խնդիրը միայն երեխային որոշակի քանակությամբ գիտելիքներ տալը չէ, անհրաժեշտ է նրան դաստիարակել բարոյական իմաստով: Կրթական գործունեության ընթացքում դպրոցի առջեւ խնդիր է դրված ձեւավորել երեխայի բարոյական որակները։ Այս խնդրի լուծումն ամբողջությամբ հնարավոր չէ ապահովել, քանի որ դրա համար բարենպաստ պայմաններ չկան։ Իսկ աշխատանքի մեջ գործունեության սոցիալական արդյունքը հայտնվում է իրական, օբյեկտիվ, նյութական ձևով, աշխատանքային գործունեության մեջ ավելի շոշափելի է թիմի համատեղ ջանքերի անհրաժեշտությունը որոշակի արդյունքի հասնելու համար: Այդ իսկ պատճառով աշխատանքը առանձնահատուկ նշանակություն ունի անհատի բարոյական որակների ձևավորման համար։

Սովորող-սովորեցնող հեղինակային նախագծի սկզբունքները

Կրթությունը տարածման, փոխանցման ենթակա գործիք է: Կրթական հմտությունները փոխանցելի են և հենց այդ փոխանցելիության շնորհիվ էլ տարածվող, յուրացվող, վերաիմաստավորվող, արժևորվող ու ապրող: Չփոխանցվող, չկիրառվող հմտությունը մեռած հմտություն է. նման պատմաբառերին, որոնք միայն որոշակի տեքստերում ու դրանց կոնտեքստում են ընկալելի, կիրառելի:

Հենց այս մոտեցումն էլ դրված է Սովորող-սովորեցնող նախագծի հիմքում` հմտությունների փոխանցման, փոխօգնության, տարատարիք նախագծերի հիմքում, ինչ վերնագիր, ձևակերպում ու խնդիր էլ որ դրանք ունենան, առաջ քաշեն, լուծեն:

Այս նախագծերն անընդհատ փորձարկելի ու ձևակերպելի են, աշխատող ու իրական-կրթական։

Նախագծի համահեղինակների խոսքերով, տարիների ընթացքում ծնվել են տարատեսակ նոր նախագծեր, առաջ են քաշվել զարգացման նոր ուղղություններ, մշակումներ: Նախագծային հիմնական սկզբունքները՝ ընդհանուր ձևակերպումներով:

Նախագծի նպատակը կրթության շարունակականության ապահովումն է, երբ կրթությունը ամենուր է՝ փոխազդեցություններում, միջավայրում: Սովորել-սովորեցնելը բնական մարդկային պահանջմունք է, որը կարող է դառնալ ուսումնական նախագիծ և հմտությունների, գիտելիքի փոխանցման տարբեր ճանապարհներով օգտակար լինել տարատարիք սովորողների, ուսուցիչների, ծնողների համար:

Նախագծային խնդիրները նույնպես կարող են բազմազան լինել՝ կախված բաղադրիչ նախագծի նպատակից, նախագծում ներառված մասնակիցների տարիքային, կրթական գործոններից: Դրանք են՝

  • Սովորել-սովորեցնելը՝ որպես նախագծային մեթոդ
  • Նախագծի մասնակցի կոնկրետ աշխատանքը կոնկրետ թեմայի շուրջ՝ դրանից ելնելով՝ կոնկրետ գիտելիքի, հմտությունների փոխանցում
  • Համագործակցային հմտություններ
  • Խմբում աշխատելու հմտություններ
  • Խմբային աշխատանքը ղեկավարելու, թիմում ներառվելու, համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ
  • Մանկավարժական, հոգեբանական հմտություններ
  • Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ
  • Իմացածը փոխանցելու հմտություններ:

Միշտ սովորողի հետքերով

Նախագծի ընթացքը նույնպես պայմանավորված է բաղադրիչ նախագծի նպատակով, խնդիրներով, ժամկետով: Կարևոր է նախագծային մի քանի բաղադրիչի պահպանումը՝

նախապատրաստում՝
ծանոթացում նախագծին
ծանոթացում նախագծային խմբին
նախագծի ներկայացում, վերձևակերպումներ
աշխատանքային ժամանակացույցի սահմանում, պայմանավորվածություններ
նախագծային ընթացք
ընթերցումներ
փորձեր
Խմբային և անհատական աշխատանքներ
հանդիպումներ, ճամփորդություններ

Ըստ նախագծի համահեղինակների նախագծային արդյունքի, արդյունքների ներկայացումը կարող է տարբեր ձևեր ունենալ՝ ինչպես տեքստային-հրապարակախոսական, այնպես էլ՝ պարային, ներկայացումային:Արդյունքըhttps://msargsyanblog.wordpress.com

Հետազոտություն

Աշխատանքի նախորդ գլխում նշված սկզբունքների հիման վրա ձևակերպել եմ Սովորող-սովորեցնոց նախագծի ընթացակարգը:

Սովորող-սովորեցնող  իմ նախագիծը ,ես, որպես կենսաբանության ուսուցիչ սկսել եմ 2022 թվականի սեպտեմբերին:

Նախագծում ներառվել են 12-րդ և 11-րդ դասարանցիներ: Տասներկուերորդ դասարանում ուումնասիրում ենք էկոհամակարգերը և դրանց բաղադրիչները, և այս ենթատեքստում պրոդուցենտների՝ բույսերի տարածումը և պահպանությունը, կայուն էկոհամակարգերի առաջացումը: Տասնմեկերորդ դասարանում ուսումնասիրում ենք էկոլոգիական հիմնախնդիրը ՝ համամոլորակային և լոկալ, նաև կայուն զարգացման հիմունքները:

 Բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում կարևոր բաղադրիչ է բնությանը մոտ կանգնած, շրջակա միջավայրի և բույսերի խնամքի մասին գիտելիք ունեցող մարդը՝անկախ մասնագիտությունից և գործունեության բնագավառից: Հետևաբար նախաձեռնել եմ բուսերի բազմացում դպրոցի լաբարատորիայի պայմաններում:

Առաջին փուլ՝ նախապատրաստում

  • Ծանոթացում նախագծին
  • Նախագծային խմբի հետ քննարկել բույսերի բազմացման մեթոդները 
  • Քննարկման միջոցով աշակերտներ հետ ընտրել բույսերի տեսակներ և համապատասխանաբար բազմացման մեթոդ
  • Ինքնուրույն ուսումնասիրել ընտրված մեթոդի մասին արժանահավատ տեսական նյութերը և այլ մեդիառեսուրսները
  • Ուսուցչի ուղղորդմամբ իրականացնել բուսի բազմացման փորձ
  • Քննարկել արդյունքները

Երկրորդ փուլ.

  • Համատեղ կազմել պլան կրտսեներին ուղղորդելու համար
  • Կազմակերպել Սովորող-սովորեցնող նախագծի տեսական դաս
  • Կազմակերպել Սովորող-սովորեցնող նախագծի գործնական  դաս
  • Ամփոփել արդյունքները
  • Իրականացնել  հարցում

Առաջին փուլի արդյունքում ավագները ընտրեցին Մանուշակի և Չինական վարդի  բազմացումը կտրոններով:Արժանահավատ աղբյուրներից դուրս բերեցին նյութեր և տեսագրություններ բույսերի և կտրոններով բազմացման մասին: Դպրոցի բնագիտական լաբարատորիայում իրականացրեցինք համապատասխան բույսերի կտրոնների ստացում,  մշակում աճի խթանիչով և արմատավորեցինք պատրաստված հողով տարայի մեջ: Քննարկեցինք արդյունքները:

Հաջորդ փուլում ավագները ներկայացրեցին <<Էկոլոգիական հիմնախնդիրներ, դրանց մեծ և փոքր լուծումներ>> խորագրով նախագիծը: Սովորող-սովորեցնող նախագծի տեսական դասի ընթացքում ավագները ՏՀՏ դաս-քննարկում անցկացրին կրտսերների հետ էկոլոգիական  հիմնախնդիրների և  դրանց ամենօրյա լուծումների մասին: Հաջորդ հանդիպումը գործնական դասի ձևաչափով և Սովորող-սովորեցնող նախագծի սկզբունքներին հավատարիմ, անցավ դպրոցի լաբարատորիայում, որտեղ ավագների ուղղորդմամբ իրականացվեց բուսերի կտրոններով բազմացումը:

Հաջորդ տաս օրերի ընթացքում Սովորող-սովորեցնող նախագծի մասնակիցները միասին խնամեցին տնկված կտրոնները: Կտրոնների մեծ մասը արմատակալեց և աշակերտները, մասնակցելով Սովորող- սովորեցնող նախագծին, մասնակից դարձան նաև գործնականում կանաչ գոտու զարգացմանը:

ԵՎ <<սովորողները>> և <<սովորեցնողները>> մասնակցեցին հարցման.

Սովորող-սովորեցնողը՝ որպես նախագծային մեթոդ՝ձեռքբերումների սանդղակ

Ինչ հմտություններ և կարողություններ ձեռք բերեցի նախագծի ընթացքումայոոչ
Համագործակցային հմտություններ    
Խմբում աշխատելու հմտություններ    
Խմբային աշխատանքը ղեկավարելու հմտություն    
Համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ    
Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ    
Թվային և մեդիա կարողունակություն    
Իմացածը փոխանցելու հմտություններ:    
Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն    
Ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ  
Համագործակցելով և ինքնուրույն նախագծեր իրականացնելու կարողություն  
Սեփական ուժեղ ու թույլ կողմերը ճանաչելու և  ինքնազարգացում դրսևորելու կարողություն  
 Բնապահպանական միջոցառումների պլանավորելու և իրականացնելու կարողություն  
Իմացածը փոխանցելու հմտություններ    
Վերջնարդյունքները վերլուծելու և եզրակացություն անելու հմտություն  

Արդյունքների վերլուծություն

Հարցված աշակերտների 22 տասնմեկերորդցի և 4 տասներկուերորդցի միջին արդյունքները հետևյալն են տոկոսներով.

Ինչ հմտություններ և կարողություններ ձեռք բերեցի նախագծի ընթացքում<<սովորեցնող>><<սովորող>>
Համագործակցային հմտություններ  7572
Խմբում աշխատելու հմտություններ  10076
Խմբային աշխատանքը ղեկավարելու հմտություն  5012
Համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ  7568
Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ5042
Թվային և մեդիա կարողունակություն  7548
Իմացածը փոխանցելու հմտություններ:  10034
Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն  5042
Ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ5072
Համագործակցելով և ինքնուրույն նախագծեր իրականացնելու կարողություն5042
Սեփական ուժեղ ու թույլ կողմերը ճանաչելու և  ինքնազարգացում դրսևորելու կարողություն5038
 Բնապահպանական միջոցառումների պլանավորելու և իրականացնելու կարողություն10086
Իմացածը փոխանցելու հմտություններ  10068
Վերջնարդյունքները վերլուծելու և եզրակացություն անելու հմտություն7572

Արդյունքներից պարզ է դառնում, որ Սովորող-սովորեցնող նախագիծը իր առջև դրված խնդիրները իրագերծող արդյունավետ մեթոդ է: Մասնավորապս ՝աշակերտների մեծ մասը գրանցել են համագործակցային, խմբում աշխատելու, թվային և մեդիա, իմացածը փոխանցելու հմտություններ, բնապահպանական միջոցառումների պլանավորելու և իրականացնելու կարողության զարգացում:

Աշակերտների հետ իրականացրած հարցումը ամփոփելիս կլոր սեղան ձևաչափով քննարկեցինք Սովորող-սովորեցնող նախագծի շնորհիվ մեր ձեռքբերումները: Տասներկուերորդ դասարանցի Դավիթը նշեց, որ այս նախագծում սովորեցնողի դերը ստանձնելով, նաիր կյանքի այլ բնագավառներում էլ է ավելի կազմակերպված դարձել:

Իսկ Աստղիկը ասեց, որ վաղուց ուսման մեջ այսչափ ոգևորված չէր եղել:

Տասնմեկերորդ դասարանցի Էլենը պատմեց, որ ընկերների հետ և ընկերներից սովորելը ավելի նման էր հետաքրքիր ժամանցի, սակայն հմտությունների ձեռք բերման տեսակետից բոլորովին էլ չէր զիջում ուսուցչի հետ անցկացրած գործնական դասերին:

Եզրակացություն

Այսպիսով, զարգացող թվային ինֆորմացիայի, կրթության և ինքնակրթության տեխնոլոգիաների դարաշրջանում Սովորող-սովորեցնող նախագիծը դիտարկելով որպես հմտությունների     փոխանցման բաց հարթակ և կիրառելով որպես նորարարական ինտերակտիվ մանկավարժական մեթոդիկա, եկանք այն եզրակացության, որ  այն ուսուցման ընթացքում հմտությունների ձեռքբերման թերևս ամենագործում նախագծերից մեկն է:

Հետազոտական աշխատանքը ցույց տվեց, որ Հանրակրթական պետական չափորոշչում նշված կետերը, ավելի քան իրագործելի են Սովորող-սովորեցնող նախագծի՝ որպես ուսուցման գործնական մեթոդ կիրառման դեպքում:

Մասնավորապես՝ Սովորող-սովորեցնող նախագծում ներառված սովորողները  ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն:

Սովորող-սովորեցնող նախագիծը իրականացնելու ընթացքում ձեռք բերածս փորձը և ՄՍԿՀ  հմուտ մասնագետների աջակցությամբ յուրացրած հմտությունները նախատեսում եմ այս տարի կիրառել ևս մեկ ,ավելի լայնածավալ Սովորող-սովորեցնող նածագիծ իրականացնելու համար: Համոզված եմ, որ նախագծի իրականացումը մեր դպրոցում այսուհետ կլինի շարունակական:

    Առաջարկում եմ հանրակրթության ոլորտում սովորողների ուսումնական գորընթացում հմտություններ ձեռք բերելու նոր մեթոդների մշակումներ իրականացնելիս Սովորող-սովորեցնող նախագծը և դրա հիմնական սկզբունքները դիտարկել որպես արդի մանկավարժության կայացած մեթոդ:

Գրականության ցանկ

Մարինե Միքաելյան  Հոգեբանամանկավարժական հետազոտության մեթոդաբանություն և մեթոդներ, Երևան 2018

Է.Ա. Զաքարյան Տարիքային հոգեբանություն և մանկավարժական հոգեբանություն, Երևան 2009

1.Սովորող-սովորեցնողի զարգացումը, անընդհատ ուսուցում-ինքնուսուցում-փոխուսուցում

2Սովորող-սովորեցնող նախագիծը՝ որպես շուրջտարյա մանկավարժական մեթոդ, նախագիծ

3․ Միասին ապրելու կրթություն` խաղով, երգ ու պարով Արտակարգ ստուգատեսի ամփոփում

4.ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

5 Միշտ սովորողի հետքերով

6 «Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

Автор:

Հոգեմարդու նախասահմանումով արևավոր ճանապարհորդ

Оставьте комментарий